Նիկոլ Փաշինյանի ու մնացածի մեջ կա մեծ տարբերություն. Նիկոլը քաղաքականությամբ ապրում է, իսկ մյուսները` զբաղվում։
Քաղաքականությամբ ապրել, նշանակում է ընտանեկան ու մյուս բոլոր հարաբերությունները պայմանավորել քաղաքական շահով և ո՛չ հակառակը։
Քաղաքականությունը կյանք է, որը ոչ թե սկսվում է առավոտյան ժամը 9:00-ին ու ավարտվում երեկոյան 18:00-ին, այլ սկսվում է մի օր ու ավարտվում այն ժամանակ, երբ քաղաքական ակտորը սպառվում է` բարոյապես, ֆիզիկապես և այլն։
Քաղաքականությունը հաշվարկ է, ինչպես և հասարակության վրա սենտիմենտներ վաճառելը։ Կարևորը դրանից բխող շահն է, իսկ մնացածը՝ ժամանակավոր։
Արա Պողոսյան